Մատչելիության հղումներ

Աբխազական երկաթուղու վերականգնմամբ զբաղվող կոնսորցիումի ներկայացուցիչները կհանդիպեն Մոսկվայում


Վաղը Մոսկվայում սկսվում է Հարավկովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման հարցերով զբաղվող կոնսորցիումի ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Կոնսորցիումի կազմում են Հայաստանը, Վրաստանը, Աբխազիան եւ Ռուսաստանը:

Նիստի աշխատանքները կտեւեն մինչեւ մայիսի 6-֊ը: Ինչպես հաղորդում է «Կովկասպրես» գործակալությունը, հանդիպման ընթացքում կքննարկվեն երկաթուղու որոշ հատվածների «պիտանիության եւ ներդրումների հետ կապված հարցեր»:

Կոնսորցիումը ստեղծվել է Ռուսաստանը Վրաստանին եւ Հայաստանին կապող երկաթուղին (որը չի գործում 1990-ականների սկզբից), վերագործարկելու նպատակով:

Երկաթուղու վերականգնումը կտեւի 2-2,5 տարի եւ կարժենա 150-200 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG