Մատչելիության հղումներ

Օրհան Փամուկը՝ «Թայմ»-֊ի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում


Թուրք հայտնի գրող Օրհան Փամուկը, որը պնդել է, թե Թուրքիայում մեկ միլիոն հայ է սպանվել, ընդգրկվել է «Թայմ» ամերիկյան շաբաթականի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում:

Անցած տարի շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Փամուկն ասել էր, որ Օսմանյան Թուրքիայում մեկ միլիոն հայ է սպանվել, ինչից հետո նրան քրեական մեղադրանք էր առաջադրվել «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու համար»:

Այս տարվա սկզբին թուրքական դատարանը հրաժարվեց մեղադրանքներից եւ կարճեց Փամուկի գործը:

«Թայմ» շաբաթականի ցուցակում, որը պարբերականը սկսես է տպագրել 3 տարի առաջ, այս տարի ընդգրկվել են ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ֊-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, «Մայքրոսոֆթ»֊ի ղեկավար Բիլ Գեյթսը եւ այլոք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG