Մատչելիության հղումներ

Այսօրվանից գազի գինը Թբիլիսիում ավելացել է ավելի քան քառորդով, Վրաստանի շրջաններում՝ մոտ 20 տոկոսով:

Հունվարի 1֊-ից ռուսաստանյան «Գազպրոմ»֊-ը, որը մինչ այդ գազը վաճառում էր 63 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց, բարձրացրեց գինը մինչեւ 110 դոլար: Առաջին 4 ամիսներին կառավարությունը մոտ 17 միլիոն դոլար էր հատկացրել՝ գազի գինը բնակչության համար փոխհատուցելու նպատակով:

Այսօրվանից, սակայն, վրացիները վճարելու են գազի լրիվ գինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG