Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդով. «Ալիեւի ամերիկյան հանդիպումների ընթացքում որեւէ քննադատություն չի հնչել»


«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ամերիկյան այցի ընթացքում Վաշինգտոնից որեւէ քննադատություն չի լսել», - հավաստիացրել է նրա աշխատակազմի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

«Ես ներկա եմ եղել բոլոր հանդիպումներին, այդ թվում նաեւ Ջորջ Բուշի հետ հանդիպմանը: Հավատացեք ինձ, կարող եմ անկեղծ ասել, որ չի եղել ընտրությունների, մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին որեւէ խոսակցություն, որը կարելի լիներ ընկալել որպես քննադատություն»,֊ - ասել է Մամեդովը:

Նրա վկայությամբ, այցը շատ կարեւոր էր, «քանզի ԱՄՆ֊-ը արդեն մտադիր է Ադրբեջանի հետ համագործակցությունը բոլոր բնագավառներում բարձրացնել գործընկերության մակարդակի»:

«Մենք կարծում ենք, որ Արեւմուտքի եւ Ամերիկայի հետ Ադրբեջանի համագործակցության առաջին փուլը կավարտվի 2006 թվականին Բաքու - Ջեյհան նավթատարի գործարկումից հետո: Դրանից հետո նոր դարաշրջան կբացվի»,֊ - կարծիք է հայտնել Մամեդովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG