Մատչելիության հղումներ

Բաքվում մեկնարկեց Բաքու֊ - Ջեյհան նավթատարին նվիրված արշավը


Այսօր Բաքվում մեկնարկեց «Բաքու - ֊Թբիլիսի - ֊Ջեյհան նավթատարը՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ զարգացման գրավականն է» կարգախոսով արշավը:

Ինչպես այսօր հաղորդել է ANS հեռուստակայանը, արշավի մասնակիցները ավտոբուսներով մեկնեցին Եվլախ, Գյանջա, Թովուզ, Ղազախ եւ այլ շրջաններ, որտեղ բնակիչների հետ հանդիպումների ընթացքում բացատրելու են նավթատարի նշանակությունը Ադրբեջանի եւ տարածաշրջանի համար:

Այնուհետեւ արշավի մասնակիցները կմեկնեն Վրաստանի Մառնեուլի շրջան, իսկ Թբիլիսիում կայցելեն խորհրդարան:

Թուրքիայում արշավի մասնակիցները կլինեն Ջեյհանի նավթամբարում, ինչից հետո մայիսի 6-֊ին նախատեսվում է Ադանայում անցկացնել 30-հազարանոց հանրահավաք, որտեղ ելույթ է ունենալու վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG