Մատչելիության հղումներ

Ռուպերտ Մերդոկը դարձել է վրացական հեռուստաընկերության բաժնետեր


Ռուսաստանյան «Ռոսբալտ» գործակալության փոխանցմամբ, վրաստանցի հայտնի գործարար Բադրի Պատարկացիշվիլուն պատկանող «Իմեդի» հեռուստաըկերության բաժնետոմսերի 30 տոկոսը վաճառվել է ամերիկյան News Corporation մեդիակորպորացիայի ղեկավար Ռուպերտ Մերդոկին:

«Իմեդի»-ի հարցազրույցում մեկնաբանելով գործարքը, News Corporation ընկերության եվրոպական մասնաճյուղի ղեկավար Մարկ Պոմպադուրը նշել է, թե «հեռուստաընկերության լրատվական եւ այլ թողարկումները 100 տոկոսով ազատ են լինելու»:

«Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր Բադրի Պատարկացիշվիլին հայտարարել է, թե News Corporation-ի մուտքը Վրաստան շատ կարեւոր պահ է երկրի կյանքում. - «Հնարավորություն կստեղծվի հաստատել Վրաստանի իմիջը ամբողջ աշխարհում եւ լրջորեն ավելացնել հետաքրքրությունը երկրի նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG