Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի շրջանակներում անցկացվելու է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ-ի ենթահանձնաժողովի հերթական հավաքը:

«Տվյալ ուղղությամբ լուրջ աշխատանք է տանում ենթահանձնաժողովի նախագահ, բրիտանացի դիվանագետ, լորդ Ռասել-Ջոնսթոնը: Մասնավորապես, նախատեսվում է նրա այցը Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ», - ըստ «Թրենդ»-ի, հայտնել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:

Սեիդովը չի բացառել, որ Ստրասբուրգում Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի գործունեության շրջանակներում կայանա հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականների հանդիպումը. - «Մեզ համար այն շատ կարեւոր է: Մենք պետք է կրկին շեշտենք Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG