Մատչելիության հղումներ

«Փյունիկ»-֊ը լուրջ մտադրություններ ունի


Ինչպես նշում է ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը, թիմի առջեւ լուրջ խնդիր է դրված: «Պետք է հանդես գալ առնվազն որակավորման երկրորդ փուլում, իսկ հաջող վիճակահանության դեպքում պայքարել ավելի լուրջ նվաճումների համար», - ասում է նա:

«Չեմպիոնների լիգայում լավ հանդես գալու համար կփորձենք ուժեղացնել խաղային գրեթե բոլոր օղակները: Ակումբին կմիանան մի քանի ֆուտբոլիստներ: Արդեն պայմանագիր ենք ստորագրել ռուսաստանյան «Սատուրն» ակումբում հանդես եկող Արթուր Ստեփանյանի հետ, բանակցություններ ենք վարում մի քանի այլ ֆուտբոլիստների հետ եւս», - նշում է Հարությունյանը:

«Փյունիկ»-֊ի նորընտիր գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի խոսքերով, վերջին շրջանում թիմի խաղն արդեն գոհացուցիչ է, իսկ մինչեւ հուլիս խաղացողները պետք է ձեռք բերեն լավ մարզավիճակ:

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկ»-֊ի նախկին խաղացողներ Կարլ Լոմբեի եւ Ապուլա Բետեի՝ պայմանագրի ավարտից շուտ Հայաստանից հեռանալու խնդրին, ապա Կարեն Հարությունյանը նշում է, որ ակումբը ամեն ինչ կանի, որպեսզի ֆուտբոլիստները վերադառնան եւ լրացնեն բաց թողած 8 ամիսները:
Այս խնդրի լուծումը պետք է գտնի ՖԻՖԱ֊-ն, որը այդ նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծել: Ապրիլի 27-ին միջազգային կազմակերպությունը պետք է վերջնական որոշում կայացներ, սակայն հարցի չափից դուրս խճճված լինելու պատճառով որոշումը կընդունվի միայն մայիսի վերջին:

Հուլիսին «Փյունիկ»-ը կսկսի ելույթները միջազգային ասպարեզում, բայց մինչ այդ՝ մայիսի 9-ին, հանդես կգա Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը «Միկա»֊-ն է, ինչպես նաեւ կփորձի հերթական անգամ նվաճել երկրի չեմպիոնի կոչումը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG