Մատչելիության հղումներ

Կարեն Մնացականյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն


Ողջ մենամարտի ընթացքում Մնացականյանը մեծ առավելություն ուներ եւ նրա վերջնական հաղթանակը կասկած չէր հարուցում: Մենամարտից հետո չեմպիոնը խոստովանել է, որ եզրափակիչ մենամարտը ամենածանրն էր եւ ինքը շատ էր հուզվում:

«Դա եզրափակիչ մենամարտ էր: Այդքանով ամեն ինչ ասված է», - «Ռեգնում» գործակալությանն ասել է Մնացականյանը:

Այսօր կայացած մրցամարտերից հետո Հայաստանը ներկայացնող 2 մասնակիցներ արդեն ապահովել են արծաթե մեդալներ: 55 կգ քաշային Ռոման Ամոյանը՝ հաղթելով 3 մրցակիցների, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ հանդիպելու է բուլղարացի Վենելին Բենկովին: Ամոյանը երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն է, սակայն մեծահասակների պայքարում առաջին անգամ է նման լուրջ հաջողության հասնում:

Եզրափակիչում հանդես գալու իրավունք է նվաճել նաեւ Հայաստանը ներկայացնող ռուս ըմբիշ Դենիս Ֆորովը: Այսօր երեկոյան նա մրցելու է Լեհաստանը ներկայացնող Արթուր Միխալկեւիչի հետ:

Մեր հավաքականը մեդալ է նվաճել նաեւ կանանց մրցապայքարում: 72 կգ քաշային Կարինե Շադոյանը, որ մինչ այդ հանդես էր գալիս Բելառուսի կազմում, արժանացել է բրոնզե մեդալի:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG