Մատչելիության հղումներ

Հայազգի ուսանողի սպանության մեջ կասկածվող դպրոցականը ազատ է արձակվել


Հայազգի ուսանող Աբրահամյանցի սպանության մեջ կասկածվող մոսկվացի դպրոցական Դենիս Կուլագինը այսօր ազատ է արձակվել, քանի որ դատախազությունը 72 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացրել:

«Ներկայումս Կուլագինի մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ չկան»,֊ - «Ինտերֆաքս»֊ին հայտնել է Մոսկվայի իրավապահ մարմինների անանուն աղբյուրը:

17-֊ամյա Աբրահամյանցը մի քանի օր առաջ դանակահարվել էր Մոսկվայի մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում:

Սպանվածի ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբան Սիմոն Ծատուրյանը NEWS ru.com գործակալությանն ասել է, որ «աշակերտ Կուլագինի կողմից սպանությունն իրագործելու վարկածը այն մարդկանց երեւակայության արդյունք է, որոնց դուր չի գալիս ազգային հողի վրա կատարված հանցանքի վարկածը: Ականատեսները իրենք են մեզ դիմում, եւ մենք հաստատ կարող ենք պնդել, որ Աբրահամյանցին սափրագլուխ է սպանել»:

Փաստաբանը համոզված է, որ ուսանողին սպանել է «լավ պատրաստված պրոֆեսիոնալը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG