Մատչելիության հղումներ

«64 շախմատային տեսություն» ռուսաստանյան հանդեսի «Օսկար» ավանդական մրցույթում աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը գրավել է երրորդ տեղը:

Հանդեսը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հարցում է անցկացրել աշխարհի 68 երկրների շախմատի թեմաներով գրող լրագրողների, մարզական մասնագետների եւ գրոսմայստերների շրջանում:

Հարցման արդյունքներով «Օսկար»-ի է արժանացել բուլղարացի Վեսելին Տոպալովը, երկրորդ տեղում է հնդիկ Վիշվանաթան Անանդը, երրորդը Լեւոն Արոնյանն է:

Գարի Կասպարովը հայտնվել է յոթերորդ տեղում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG