Մատչելիության հղումներ

Եվրամիության երկրների վիզաների գինը կրկնապատկվել է


2007 թվականի հունվարի 1-֊ից Եվրամիության երկրների մուտքի վիզաների գինը գրեթե կրկնապատկվելու է՝ նման որոշում են այսօր կայացրել Լյուքսեմբուրգում Եվրամիության արդարադատության եւ ներքին գործերի նախարարները:

Հաջորդ տարվանից Եվրամիության անդամ երկրների վիզան Եվրամիությանը չանդամակցող պետությունների քաղաքացիները կկարողանան ստանալ 60 եվրոյով, մինչդեռ այժմ դրա գինը 35 եվրո է:

Բացառություն է արվել Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բալթյան երկրների համար, որոնք շարունակում են այդ հարցով բանակցությունները Եվրամիության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG