Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահության նախկին թեկնածուն դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի


Բելառուսի նախագահական ընտրություններում ընդդիմության նախկին միասնական թեկնածու Ալեքսանդր Միլինկեւիչը այսօր Մինսկի դատարանի կողմից դատապարտվել է 15-օրյա վարչական կալանքի՝ ապրիլի 26֊ին չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար:

Նման պատիժ են ստացել նաեւ Ժողովրդական ճակատի եւ Աշխատավորական կուսակցության առաջնորդները: Կոմունիստական կուսակցության ղեկավարը դատապարտվել է 14-օրյա կալանքի:

Միջազգային կազմակերպությունները բացասական գնահատական են տվել Բելառուսում կայացած նախագահական ընտրություններին, որոնց արդյունքում վերընտրված է հռչակվել Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG