Մատչելիության հղումներ

Հայաստանի երիտասարդական կուսակցությունը պատրաստվում է պատվիրակություն գործուղել Մոսկվա


Ապրիլի 22-ին Մոսկվայի մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում մի խումբ երիտասարդներ հարձակվել էին կայարանում կանգնած ուսանողների վրա, ինչի արդյունքում Մոսկվայի կառավարման համալսարանի 17-ամյա ուսանող Վահան Աբրահամյանցը դանակահարվել եւ մահացել էր տեղում: Մի քանի օր հետո հարձակման էր ենթարկվել Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Միքայել Դովլաթյանը եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

«Ես չեմ կարծում, որ Վահան Աբրահամյանցի գործով ձերբակալված Դենիս Կուլագինը միայնակ է գործել եւ վստահ եմ, որ դա կազմակերպված գործողություն է եղել», - ասում է Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանը՝ նաեւ բարձրացնելով մի շարք հարցեր. - «Որտե՞ղ են այդ խմբավորումները այդքան լավ պատրաստվածություն ստացել: Մեր մասնագետների գնահատմամբ, նմանատիպ մարզական պատրաստվածություն կարող էին ստանալ առնվազն Ռուսաստանի ներքին գործերի նախախարության հատուկ նշանակության ջոկատներում: Նաեւ ինչպե՞ս է ստացվում, որ Մոսկվայի կենտրոնում, որտեղ բազմաթիվ տեսախցիկներ կան տեղադրված, օրը ցերեկով նման հարձակումներ են տեղի ունենում այնտեղ, որտեղ ոստիկանության եւ անվտանգության մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ կան»:

Առաջադրված հարցերի պատասխանները ստանալու նպատակով Հայաստանի երիտասարդական կուսակցությունը մինչեւ մայիսի 15-ը հայ մտավորականության ներկայացուցիչների ընդգրկող պատվիրակությամբ պատրաստվում է մեկնել Մոսկվա:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG