Մատչելիության հղումներ

Սեթո Թունջբոյաջյանը սիրում է Հայաստանը


Այս անգամ Սեթոն Հայաստանում մասնակցեց երրորդ միջազգային ավանգարդ ֆոլք երաժշտության փառատոնին եւ ապրիլի 26-ին հանդես եկավ «Ավանգարդ ֆոլք» ակումբում:

Սեթոն նույնպես երաժիշտ է, նա ունի իր խումբը, որ կոչվում է Paper Boys: Չնայած Սեթոն ասում է, որ ինքը ռեփ երաժշտություն է ներկայցնում, նրանց ռեփը շատ է տարբերվում սովորականից: Ինչպես իր հայրը՝ Արտո Թունջբոյաջյանը սեփական ջազն է կատարում, որ կոչվում է ավանգարդ ֆոլք, այնպես էլ Սեթոն ներկայացնում է ավանգարդ ֆոլք ռեփ՝ օգտագործելով դուդուկ, բուլար, քամանչա, քանոն, սաքսոֆոն, դաշնամուր, մի խոսքով՝ ազատ է թողնում իր երեւակայությունը

«Մենք երգում ենք աղջիկների, հագուստի մասին, թե ոնց ենք ժամանակ անցկացնում: Սակայն կան նաեւ լուրջ թեմաներ, իմ ընկերն օրինակ երգում է իր մոր եւ հոր մասին, այն բաների մասին, որ տեղի են ունենում իր կյանքում, թե ինչպես է նա տեսնում իր կյանքը եւ ինչպես է նայում կյանքին ընդհանրապես: Նա արտահայտում է իր կարծիքը»:

Սեթոն այժմ աշխատում է Paper Boys-ի դեբյուտային ալբոմի ձայնագրությունների վրա, որոնց, ի դեպ, մասնակցելու է նաեւ Arminjan Navy Band-ը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG