Մատչելիության հղումներ

Օսկանյանը խորհրդակցություններ կանցկացնի Ղարաբաղում


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերթական խորհրդակցությունների նպատակով այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, Ստեփանակերտում նախատեսված են Վարդան Օսկանյանի հանդիպումները Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի, Ազգային Ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Անուշավան Դանիելյանի, ինչպես նաեւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

Հայաստանի արտգործնախարարը զեկուցումով հանդես կգա նաեւ Ստեփանակերտի համալսարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG