Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը այսօր հայտարարել է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ընդլայնելու՝ Հայաստանի ձգտումը ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

«Ես կողմնակից եմ, որ մենք ինտենսիվորեն զարգացնենք հարաբերությունները Եվրամիության հետ եւ հետեւողականորեն ինտեգրվենք եվրոպական կառույցներին», - ըստ «Ինտերֆաքս»-ի, Սանկտ-Պետերբուրգում լրագրողին ասել է Արթուր Բաղդասարյանը:

Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, ԱԺ-ի նախագահը նշել է. - «Մենք ունենք գործակցության անհատական ծրագիր, բայց խոսքը միայն համագործակցության մասին է: Հայաաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը ընդգրկված չէ»:

Արթուր Բաղդասարյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցում է Ռուսաստանի Պետդումայի հատուկ նիստին, որը նվիրված է ռուսաստանյան պառլամենտարիզմի 100-ամյակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG