Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտնել է, որ կառավարությունը պետբյուջեից 156 միլիոն լարի (շուրջ 83 միլիոն դոլար) է հատկացրել այն մարդկանց, ովքեր ի վիճակի չեն վճարել բնական գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց:

Ըստ PBC գործակալության, Վրաստանի վարչապետը նշել է, որ նպաստ կստանան միայն սոցիալապես անապահով խավերը՝ շուրջ 400 հազար ընտանիք կամ 1,5 միլիոն մարդ:

Նողաիդելիի խոսքերով, բնակչության համար սակագների բարձրացումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը գրեթե երկու անգամ թանկացրել է Վրաստանին մատակարարվող գազի գինը:

Էլեկտրաէնեգիայի նոր սակագինը դեռ պետք է հաստատվի Վրաստանի էներգահամակարգող հանձնաժողովի կողմից: Ըստ նախնական տեղեկությունների, Վրաստանի շրջաններում սակագինը կկազմի 14 լարի (8 ցենտ), Թբիլիսիում՝ 16 լարի 1 կիլովատտի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG