Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը կմասնակցի Պետդումայի հատուկ նիստին


Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը այսօր Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Ռուսաստանի Պետդումայի հատուկ նիստին, որը նվիրված է ռուսաստանյան պառլամենտարիզմի 100-ամյակին:

100 տարի առաջ Սանկտ-Պետերբուրգի «Տավրիչեսկի» պալատում կայացել է Ռուսաստանի Պետական դումայի անդրանիկ նիստը: Սանկտ-Պետերբուրգ է ժամանելու նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սանկտ-Պետերբուրգում Արթուր Բաղդասարյանը կհանդիպի իր ադրբեջանցի պաշտոնակից Օքթայ Ասադովի հետ:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը հանդիպումներ կունենա նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենի եւ Ռուսաստանի խորհրդարանի զույգ պալատների ղեկավարների հետ:

Արթուր Բաղդասարյանը՝ որպես Սեւծովյան տնտեսական համագործակցության գործող նախագահ, համաձայնագիր կստորագրի ԵՎՐԱԶԵՍ կազմակերպության հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG