Մատչելիության հղումներ

logo-print

Բենզինը թանկացել է շուրջ 10 տոկոսով


Նավթի համաշխարհային գների թռիչքը անդրադարձել է նաեւ հայաստանյան շուկայի վրա. եթե նախորդ շաբաթավերջին «Պրիմիում» տիպի բենզինի մեկ լիտրը արժեր 370 դրամ, ապա այսօր այդ գինը տատանվում է 390-410 դրամի սահմաններում, ինչը նշանակում է, որ բենզինը թանկացել է շուրջ 10 տոկոսով:

Ավտովառելիքի հայաստանյան շուկայի առաջատարներից «Ֆլեշ» ընկերության վաճառքի պատասխանատու Մուշեղ Էլչյանը գների բարձրացումը բացատրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ խմորումներով եւ «սեզոնային» պատճառներով՝ մայիսից սկսած ամբողջ աշխարհում գրանցվում է բենզինի պահանջարկի աճ:

Դիզելային վառելիքի գները, թեեւ բարձրացել են ամբողջ աշխարհում, հայաստանյան շուկայում մնացել են անփոփոխ՝ անգամ որոշ չափով իջել են: Պարզաբանելով սա՝ Էլչյանը ասաց. - «Ուղղակի շուկայականից ցածր գներով որոշակի քանակ ներմուծվեց Պարսկաստանից: Հիմա էլ է ներմուծվում դիզելային վառելիք, ինչը այսօր թույլ է տալիս որոշակիորեն վերահսկել գների բարձրացումը դիզելային վառելիքի շուկայում»:

Նրա խոսքերով, դիզելային վառելիքը Հայաստանում զգալիորեն էժան է, քան հարեւան Վրաստանում՝ 30-40 տոկոսով:

Չնայած վերջին տարիներին ակնհայտորեն ավելացել է ներմուծվող ավտոմեքենաների քանակը, բենզինի սպառումը նվազել է: Փորձագետը սա բացատրում է նրանով, որ ավտոմեքենաների մի ստվար մաս օգտագործում են բնական գազ, ինչը զգալիորեն ավելի էժան է:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG