Մատչելիության հղումներ

logo-print

Անդրանիկ Թեյմուրյանը ընդգրկվել է Իրանի ֆուտբոլի հավաքականի նախնական կազմում


Հայազգի ֆուտբոլիստ Անդրանիկ Թեյմուրյանը ընդգրկվել է Իրանի ֆուտբոլի հավաքականի նախնական կազմում եւ մեծ շանսեր ունի մասնակցելու Գերմանիայում կայանալիք աշխարհի առաջնության խաղերին:

ISNA գործակալության վկայությամբ՝ Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Բրանկո Իվանկովիչը հրապարակել է իր թիմի նախնական կազմը, որում ընդգրկված են 25 հիմնական ֆուտբոլիստներ, ինչպես նաեւ 5 պահեստայիններ: 30 խաղացողների թվում է նաեւ Անդրանիկ Թեյմուրյանը:
Վերջնական ընտրությունից հետո Գերմանիա կմեկնի 23 ֆուտբոլիստ:

DPA գործակալությունը փաստում է, որ Թեյմուրյանը «Իրանի մահմեդական թիմի միակ քրիստոնյա անդամն է»: 23-֊ամյա ֆուտբոլիստը, գործակալության վկայությամբ, իրեն շատ լավ է դրսեւորել վերջին խաղաշրջանում:

Աշխարհի առաջնության նախնական խմբում Իրանի մրցակիցներն են Պորտուգալիան, Մեքսիկան եւ Անգոլան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG