Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի ղեկավարին


Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեին:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային ժողովի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Ցեղասպանության ժխտման վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանում շրջանառվող օրինագծի հարցը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ:

Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Քրիստիան Պոնսլեին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում հայաստանցի 1000 երեխաների հյուրընկալելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG