Մատչելիության հղումներ

Հուլիսին Զիդանը կհեռանա մեծ ֆուտբոլից


«Այս որոշումը վերջնական է եւ ենթակա չէ քննարկման: Ճիշտ է, «Ռեալ»֊ի հետ պայմանագիրս ավարտվում է միայն 2007 թվականի հունիսին, սակայն պատրաստվում եմ այն խզել: Վերջին տարիներին ինձ հետապնդում են վնասվածքները, այդ պատճառով էլ ի վիճակի չեմ եւս մեկ մրցաշրջան խաղալ բարձր մակարդակով»,- հայտնել է 33֊-ամյա Զիդանը:

2004 թվականին ֆուտբոլիստը հայտարարել էր, հեռանում է հավաքականից: Սակայն 2005-֊ին, երբ Ֆրանսիայի ընտրանին պայքարում էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար, նա որոշեց վերադառնալ:

Զինեդին Զիդանը մոլորակի «ամենաթանկ» ֆուտբոլիստն է: 2001֊-ին իտալական «Յուվենտուս»-ից Մադրիդի «Ռեալ» Զիդանի տեղափոխման համար Արքայական ակումբ֊ը 66 միլիոն դոլար է վճարել:

1999, 2000 եւ 2003 թվականներին Զիդանը ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, լուրջ հաջողությունների է հասել նաեւ ակումբային մրցաշարերում:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG