Մատչելիության հղումներ

Զինադադարի խախտման արդյունքում վերջին 2 օրում վիրավորվել է 3 զինծառայող


Այսօր 11:40-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մարտական հենակետում գտնվելիս աջ ուսից վիրավորվել է Վայքի զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարութ Մանուչարյանը: Նրա վիճակը բավարար է:

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի, երեքշաբթի երեկոյան հրազենից վիրավորվել են նաեւ Իջեւանի զորամասի ժամկետային զինծառայողներ Նարեկ Հովհաննիսյանը եւ Գոռ Աբրահամյանը: Այսօր վաղ առավոտյան Իջեւանի քաղաքային հիվանդանոցից Հովհաննիսյանը տեղափոխվել է Երեւան, իսկ Աբրահամյանը՝ Վանաձորի զինհոսպիտալ: Զինծառայողների վիճակը բավարար է:

«Հիշյալ երկու դեպքում էլ հայկական կողմից պատասխան կրակ չի բացվել, իսկ Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե հրադադարի ռեժիմը խախտել է հայկական կողմը, չի համապատասխանում իրականությանը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG