Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը 72 ժամով երկարաձգեց հայազգի ուսանողի սպանության մեջ կասկածվողի կալանման ժամկետը


Երեքշաբթի օրը Մոսկվայի Չերյոմուշկայի շրջանային դատարանը, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, 72 ժամով երկարաձգեց հայազգի ուսանող Վահան Աբրահամյանցի սպանության մեջ կասկածվող 16-ամյա դպրոցականի կալանման ժամկետը:

Այսպիսով, մեղադրող կողմը 3 օր ժամանակ ունի մեղադրանք ներկայացնելու համար:

Ապրիլի 22-ին մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում մի խումբ երիտասարդներ հարձակվել են կայարանում կանգնած ուսանողների վրա, ինչի արդյունքում Մոսկվայի կառավարման համալսարանի ուսանող Վահան Աբրահամյանցը դանակահարվել եւ մահացել էր տեղում:

Երեկ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը հայտնել է, որ կապվել է ԱՊՀ երկրների Մոսկվայում հավատարմագրված բոլոր դեսպանների հետ, որոնք մտահոգված են Ռուսաստանում ազգատյացության դրսեւորումներով:

«Վերջին երեք օրվա ընթացքում Մոսկվայում սպանվել է 17-ամյա Վահան Աբրահամյանցը, հարձակման է ենթարկվել Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Միքայել Դովլաթյանը, տուժել է Տաջիկստանի 3 քաղաքացի», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Սմբատյանը:

Նա հայտնել է, որ Հայաստանի անունից դիմել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւին եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին՝ խնդրելով «վճռական միջոցներ ձեռնարկել ֆաշիզմի դրսեւորումները կանխելու համար»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG