Մատչելիության հղումներ

logo-print

«Կանադայի վարչապետի մեկնաբանությունները ցեղասպանության մասին վնասել են Թուրքիայի հետ հարաբերությունները»


Թուրքիայի արտգործնախարարությունը այսօր հայտարարել է, որ Կանադայի վարչապետ Ստիվեն Հարփերի մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ վնասել են Կանադայի եւ Թուրքիայի հարաբերությունները:

«Մենք վիրավորված ենք վարչապետի մեկնաբանություններից, որոնք սատարում են ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի անհիմն մեղադրանքները»,֊ - ասված է հայտարարության մեջ:

Ուրբաթ օրը Կանադայի կառավարության ղեկավարը ողջունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատանին նվիրված միջոցառումները: Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին Կանադայի խորհրդարանի զույգ պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

«Իմ կուսակցությունը եւ ես սատար ենք կանգնել եւ կշարունակենք սատար կանգնել այդ բանաձեւերին»,֊ - ըստ «Ֆրանսպրես»-֊ի, հայտարարել է վարչապետը:

«Հուրիեթ» թուրքական թերթը այսօր մեջբերել է մի դիվանագետի խոսքերը, թե Կանադայի վարչապետի մեկնաբանությունների պատճառով կանադական ընկերությունները դուրս են մնացել Թուրքիայում ատոմակայան կառուցելու համար հայտարարված մրցույթից:


(Լուսանկարում՝ Կանադայի վարչապետ Ստիվեն Հարփերը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG