Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներն ու Հունաստանը պաշտպանում են Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտումը


Այսօր Աթենքում ԱՄՆ-ի եւ Հունաստանի արտաքին գերատեսությունների ղեկավարներ Կոնդոլիզա Ռայսն ու Դորա Բակոյանին հայտարարել են, որ պաշտպանում են Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտումը:

«Մենք համոզված ենք, որ Թուրքիան պետք է անդամակցի Եվրամիությանը», - լրագրողներին ասել է Ռայսը: - «Միաժամանակ, կատարելիք մեծ աշխատանք կա՝ ներառյալ կիպրական հարցի լուծումը: Մենք համոզված ենք, որ այդ ուղղությամբ քաղաքական կամք կցուցաբերվի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Կիպրոսի կողմից»:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի կարծիքով, Կիպրոսը «չպետք է արգելափակի Թուրքիայի ընթացքը դեպի Եվրոպա»:

Բակոյանին, իր հերթին, բարձրաձայնել է Աթենքի դժգոհությունը Հունաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության կապակցությամբ:

«Ներկայումս Թուրքիայի վարքագիծը պատշաճ չէ», - ասել է Հունաստանի արտգործնախարարը՝ հավելելով, թե այդ երկրի վարքագծում կան տարրեր, որոնք «չեն համապատասխանում բարիդրացիության հանընդհանուր պատկերացումներին եւ համահունչ չեն Եվրամիությանն անդամակցելու մասին Թուրքիայի հայտարարություններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG