Մատչելիության հղումներ

Համաձայնագիր է ստորագրվել ռուսաստանյան սպառազինությունը Ադրբեջանի տարածքով տեղափոխելու մասին


Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը եւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլօղլին այսօր Մոսկվայում պաշտոնական նոտաներ են փոխանակել ռուսաստանյան ռազմական բեռները Վրաստանի ռազմակայաններից Ադրբեջանի տարածքով դուրս բերելու մասին:

Ռուսաստանը մտադիր է առաջիկա երկու տարվա ընթացքում դուրս բերել սպառազինությունը Վրաստանի ռազմակայաններից: Դրա մի մասը կտեղափոխվի Գյումրի, իսկ մյուս մասը ծովով եւ ցամաքով կհասցվի Ռուսաստան:

Ռուսաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը «Ռեգնում»-ին հայտնել է, որ այսօրվա մոսկովյան հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG