Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը վերացնում է ճանապարհային հարկը Վրաստանից ժամանող մեքենաների համար


Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը այսօր Թբիլիսիում համաձայնագիր է ստորագրելու, որով վերացվում է ճանապարհային հարկը Վրաստանից Հայաստան ժամանող մեքենաների համար:

Ինչպես հաղորդում է «Կովկասպրես»-ը, ըստ համաձայնագրի, որը Մանուկյանը ստորագրելու է Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Չոգովաձեի հետ, վերացվում է 200-280 դոլար ճանապարհային հարկը ծանր տրանսպորտի եւ 18-20 դոլար հարկը թեթեւ մեքենաների համար:

Վրաստանը Հայաստանից ժամանող մեքենաների համար ճանապարհային հարկը վերացրել էր 2005 թվականի հունվարի 1-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG