Մատչելիության հղումներ

Համլետ Գասպարյան. «Հայաստանի նախագահի այց Վաշինգտոն նախատեսված չէ»


«Հայաստանի նախագահի այց Վաշինգտոն նախատեսված չէ», - հայտնել է այսօր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը:

Այս պարզաբանումը խոսնակը տվել է այն բանից հետո, երբ «Զաման» թուրքական թերթը երեկ տպագրել է հարցազրույց Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հետ: Թերթը պնդում է, թե հայաստանցի դիվանագետը ասել է. - «Հայաստանի նախագահը, հավանաբար, կլինի Վաշինգտոնի հյուրը առաջիկա օրերին՝ Ալիեւից հետո»:

«Փոխնախարար Կիրակոսյանի պատասխանից նման բան եզրակացնելը, կարծում եմ, կամ թարգմանության, կամ նրա խոսքի մասնակի աղավաղման հետեւանք է: Անցյալ ուրբաթ օրը «Զաման»-ի թղթակցի հետ հարցազրույցում պարոն Կիրակոսյանը խոսել է ոչ թե Ադրբեջանի նախագահ Ալիեւի Վաշինգտոն այցից հետո մեր նախագահի այցի մասին, այլ, նշելով ԱՄՆ-ի հետ շատ լավ հարաբերությունները, ընդհանրապես նման այցի հնարավորության մասին», - մեկնաբանեց Համլետ Գասպարյանը:

ԱՄՆ֊-ի նախագահ Ջորջ Բուշը վերջին անգամ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ադրբեջանի նախկին առաջնորդ Հեյդար Ալիեւի հետ ընդունել է 5 տարի առաջ՝ Քի Ուեսթի բանակցություններից հետո:

Այսօր Վաշինգտոն է մեկնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որին շաբաթավերջին ընդունելու է Ջորջ Բուշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG