Մատչելիության հղումներ

ԱՊՀ-֊ի ձախ ուժերի հավաք Մոսկվայում


ԱՊՀ-֊ի ձախ ուժերի ներկայացուցիչների մոսկովյան հանդիպման մասնակիցները համոզված են, որ «տրամադրությունները ԱՊՀ-֊ում եւ Բալթյան երկրներում գնալով ավելի ձախակողմյան են դառնում»:

«Սովետսկայա Ռոսիա» թերթի վկայությամբ՝ Հայաստանը հավաքում ներկայացնում էր Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը, ով շաբաթ օրը մասնակցել է հարցերի քննարկմանը, որի արդյունքներն ամփոփել է Ռուսաստանի կոմունիստների ղեկավար Գենադի Զյուգանովը:

Ընդունված բանաձեւում հավաքի մասնակիցները դատապարտել են հակակոմունիզմը, ինչպես նաեւ Վլադիմիր Լենինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ուղղված քննադատական արշավները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG