Մատչելիության հղումներ

logo-print

Թուրք քաղաքական գործիչը դատարան է կանչվել մաստակ ծամելու համար


Թուրքիայի իշխանությունները դատարան են կանչել թուրք քաղաքական գործչի, որը կիրակի օրը մաստակ է ծամել ժամանակակից Թուրքիայի հիմնադիրը համարվող Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանին ծաղկեպսակ դնելու ժամանակ:

Արդարության եւ զարգացման կուսակցության առաջնորդ Վեյսել Դալչին մեղադրվել է Աթաթուրքին վիրավորելու մեջ եւ կանչվել է դատարան:

Դալչին ասել է, որ Աթաթուրքին վիրավորելու մտադրություն չուներ, իսկ մաստակը ծամել է, որովհետեւ դրանից առաջ սխտոր էր կերել: Նա ներողություն է խնդրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG