Մատչելիության հղումներ

Մոսկվայում դաժանաբար ծեծվել է Միքայել Դովլաթյանը


Մոսկվայում կիրակի օրը դաժանաբար ծեծի է ենթարկվել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Միքայել Դովլաթյանը, ով մասնակցում է Ազգային կինեմատոգրաֆիայի համաժողովին:

Համաժողովի կազմակերպիչները «Էխո Մոսկվի» ռադիոկայանին հայտնել են, որ «Ակադեմիչեսկայա» հյուրանոցի մոտակայքում, որտեղ իջեւանել են համաժողովի հյուրերը, մի խումբ «սրիկաներ» հարձակվել են Դովլաթյանի վրա, հարվածել նրան շշով եւ փախել դեպքի վայրից:

Համաժողովի մասնակիցները միջադեպի հետ կապված դիմել են Մոսկվայի եւ Ռուսաստանի իշխանություններին. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Միքայել Դովլաթյանի հետ կատարվածը եւ նման դեպքերը կարող են ամենաբացասական կերպով անդրադառնալ հումանիտար համագործակցության զարգացման վրա: Դիմում ենք Ռուսաստանի եւ Մոսկվայի իշխանություններին՝ նման դեպքերը թույլ չտալու կոչով»:

Բաց նամակը ստորագրել են Կինեմատոգրաֆիստների միության կոնֆեդերացիայի ղեկավարները, ինչպես նաեւ Վրաստանի, Ղրղըզստանի, Լիտվայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի Կինեմատոգրաֆիստների միությունների նախագահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG