Մատչելիության հղումներ

Այազ Մութալիբով. «Սաֆարովի արածը չի տեղավորվում քաղաքակրթության նորմերի շրջանակներում»


Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը գտնում է, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարումը չի տեղավորվում քաղաքակրթության նորմերի շրջանակներում:

«Կատարվել է հասարակ սպանություն: Քաղաքականացնելով այդ հարցը, մենք միայն վնասեցինք ադրբեջանցի սպային: Բողոքի տարբեր ձեւեր կան, բայց Ռամիլ Սաֆարովի արածը չի տեղավորվում քաղաքակրթության նորմերի սահմաններում», ֊- կարծիք է հայտնել Մութալիբովը «Day.az»֊ին տված հարցազրույցում:

«Խոսքը սպանության մասին է, եւ որեւէ դատական ատյան չէր կարող անտեսել այդ փաստը»,֊ - ավելացրել է նախկին նախագահը:

Այս ամիս Բուդապեշտի դատարանը Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG