Մատչելիության հղումներ

Թուրքիա է ժամանում Քոնդոլիզա Ռայսը


Այսօր Թուրքիա է ժամանում ԱՄՆ֊ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, որը հանդիպելու է նախագահ Ահմեթ Սեզերի եւ արտգործնախարար Աբդուլա Գյուլի հետ:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Ռայսը քննարկելու է Կիպրոսի խնդիրը, քուրդ զինյալների դեմ պայքարի, Իրանի միջուկային ծրագրի եւ Եվրամիությանն անդամակցելու հետ կապված հարցեր:

Լրատվամիջոցները չեն հայտնում՝ արդյո՞ք Անկարայում քննարկվելու է հայ֊-թուրքական սահմանի բացման հարցը:

Թուրքիայից Ռայսը մեկնելու է Հունաստան, այնուհետեւ՝ Բուլղարիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG