Մատչելիության հղումներ

Հայ պատմաբանի կարծիքով, Թուրքիան ի վերջո կճանաչի Ցեղասպանությունը


Պրոֆեսոր Ղազարյանը Ցեղասպանության եւ արեւմտահայության պատմությունը սկսել է ուսումնասիրել դեռ այն ժամանակ, երբ այդ մասին խոսում էին միայն շատ նեղ շրջանակներում եւ կիսաձայն: Նրա խոշոր 40 աշխատություններից կեսը նվիրված են Ցեղասպանության պատմությանը:

Ղազարյանը նաեւ նախաձեռնել է իր գրքերի հրատարակումը մի շարք այլ լեզունեով. - «Իմ գրքերը միմյանց թարգմանությունները չեն: Յուրաքանչյուր լեզվով գիրքը նախատեսված է այդ երկրի ընթերցողի համար: Բոլոր մեջբերումները իրենց հայտնի մարդկանց խոսքերն են, իսկ հավելվածները`իրենց արխիվների նյութերը»:

Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն հրատարակությունները, Ղազարյանի խոսքերով, հասել են ամենաբարձր ատյանների ներկայացուցիչներին: Հայաստանի նախագահը, օրինակ, Ֆրանսիա կատարած իր այցելության ժամանակ Հայկ Ղազարյանի ֆրանսերեն գիրքը նվիրել է Ժակ Շիրակին:

Պատմաբանը հույժ կարեւոր է համարում գրքի թուրքերեն տարբերակի լույսընծայումը, որտեղ բերված են նաեւ թուրքական արխիվներից հանված նյութեր:

Հայկ Ղազարյանը ներկայումս պատրաստում է իր գրքերի արաբերեն եւ հունարեն տարբերակները:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG