Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչում Մոնտեբելոյում


Կալիֆորնիայի Մոնտեբելո քաղաքում գտնվող 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ կիրակի երեկոյան հավաք է անցկացվել, որին մասնակցել են նաեւ ԱՄՆ-ի եւ Կալիֆորնիա նահանգի կոնգրեսականներ, հայ հոգեւորականներ, տարբեր քաղաքների հայ եւ օտարազգի ղեկավարներ: Հանդիպումը վարում էր Կալիֆորնիայի Սենատի հայազգի անդամ Ջեկի Կանչելյան-Սփայրը:

«Հայոց ցեղասպանության հարցում ոմանք տառապում են հիշողության լիակատար կորստով», - իր ելույթում ասաց Լոս Անջելեսի քաղաքագլուխ Անտոնիո Վիարագոսան: - «Միացյալ Նահանգներում կար մեկը, ով համարձակություն ունեցավ խոսելու, ասելու ճշմարտությունը: Դեսպան Ջոն Էվանսը օգտագործեց «ցեղասպանություն» բառը, եւ այդ պատճառով այժմ ցանկանում են վերջ տալ նրա կարիերային: Նրանք ուզում են լռեցնել նրան եւ լռեցնել մեզ»:

«Մենք պայքարելու ենք այն բանի համար, որ մեր կառավարությունը հետ չկանչի դեսպան Ջոն Էվանսին: Թույլ չպիտի տանք, որ նոր անարդարություն տեղի ունենա: Մենք միավորվելու ենք», - հայտարարեց Լոս Անջելեսի քաղաքագլուխը եւ, դիմելով հավաքվածներին, ավելացրեց. - «Դուք հիմնել եք նոր Հայաստան հրեշտակների այս քաղաքում: Մենք օրհնվում ենք ձեր ծիծաղով, երգերով եւ եղբայրության ձեր զգացումներով»:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG