Մատչելիության հղումներ

Ահմադինեջադ. «Սեպտեմբերից բենզինը Իրանում վաճառվելու է քարտերով»


Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեջադը այսօր հեռուստատեսությամբ հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերից բենզինը երկրում վաճառվելու է քարտային համակարգով:

Նրա խոսքերով, բյուջեով նախատեսված է սեպտեմբերից դադարեցնել բենզինի ներկրումը այլ պետություններից:

Հարկ է նշել, որ նավթով հարուստ Իրանը չի կարողանում բավարար ծավալներով բենզին արտադրել ներքին կարիքների համար եւ ստիպված է այն ներկրել:

ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ-֊ը նաեւ հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ բենզինի պակասը հանգեցրեց բոլոր ապրանքների գների կտրուկ բարձրացման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG