Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ֊ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ: Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայությունը այլ մանրամասներ չի հայտնում:

Երեկ Երեւանում Օսկանյանը հանդիպել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հետ, իսկ դրանից առաջ ընդունել էր ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեին:

Վարդան Օսկանյանը Մոսկվայում այսօր մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին: Նա Երեւան կվերադառնա վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG