Մատչելիության հղումներ

Հիշենք հերոսներին


Պատմության ֆակուլտետը ունեցել է 7 հերոս: Սակայն իրենց հերոսների մասին գիտեն քչերը: Ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Վահե Սարգսյանը գտնում է, որ ուսանողների անտարբերությունը իրենց ազգային հերոսների նկատմամբ զարմանալի է:

«Ինչպե՞ս կարող է պատմականի ուսանողը չիմանալ իր ազգի հերոսին: Երբ ես առավոտյան հայտարարեցի միջոցառման մասին, ուսանողները անտեղյակ էին, թե ովքեր են մեր 7 հերոսները», - ասաց նա:

Թաթուլ Կրպեյանը 1990 թվականից մասնակցել է Գետաշենի եւ Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին: Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը շատ լավ էր ճանաչում Թաթուլին: Նրանք միասին են եղել Գետաշենում: «Թաթուլի հիշատակին ամենավառ հուշարձանը կլինի Գետաշենի ազատագրումը», - ասաց Հովհաննիսյանը:

Թաթուլը Գետաշեն Էր գնացել 2 առաքելությամբ՝ պաշտպանել բնակավայրը եւ տեղի մանուկներին հայեցի դասիարակել:

«Թաթուլը պաշտպանեց Գետաշենը՝ ինչպես կպաշտպաներ իր հարազատ Արեգը»,- ասաց Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ Արտավազդ Դարբինյանը:

1991-ի֊ ապրիլի 30-ին Թաթուլը հերոսի մահով ընկավ Գետաշենում:
«Եթե հարկ լինի, մենք էլ նույնը կանենք, կզոհաբերենք մեր կյանքը հանուն մեր հողի»,- ասաց Թաթուլի քույրը՝ Ռուզան Կրպեյանը:


Քրիստինե Աղալարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG