Մատչելիության հղումներ

logo-print
Տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը այսօր առավոտյան երկօրյա այցով ժամանել է Բաքու:

Ամերիկացի դիվանագետը, «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, բանակցություններ է վարելու Ադրբեջանի ղեկավարության հետ: Զրույցների հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացն է: Հաշվի առնելով, որ Սթիվեն Մաննը նաեւ Կասպյան ավազանի հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդականն է, բանակցությունների ընթացքում քննարկվելու են էներգետիկային առնչվող հարցեր:

Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Երեւանում հանդիպումներ էր ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտգորնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG