Մատչելիության հղումներ

Բոստոնի մամուլը՝ Հայոց ցեղասպանության մասին


«Բոստոն Գլոբ» հեղինակավոր թերթը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների քաղաքական գործիչները եւ տարբեր համայնքներ ներկայացնող կազմակերպությունները միանում են ամերիկահայերի՝ ԱՄՆ-ի հանրակրթական դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմությունը դասավանդելու համար պայքարին:

Բոստոնի դատարանում այժմ լսվում է Մասաչուսեթս նահանգի դպրոցներից մեկի ուսուցչի եւ աշակերտի, ինչպես նաեւ թուրքական կազմակերպությունների հայցը, որով պահանջվում է պատմության դասագրքերում Հայոց ցեղասպանությանը վերաբերող հատվածում ավելացնել նաեւ թուրքական տեսակետը:

Ըստ թերթի, այսօր Բոստոնի դատարանի առջեւ Մասաչուսեթսի նահանգի հայկական կազմակերպությունները անցկացնելու են բողոքի ցույց, որին մասնակցելու են նաեւ տեղի հրեական եւ իռլանդական համայնքների ներկայացուցիչները, Մասաչուսեթսի գլխավոր դատախազը եւ փոխնահանգապետը, որոնք երկուսն էլ պայքարում են նահանգապետի պաշտոնի համար:

Այս օրերին Հայոց ցեղասպանությանն է անդրադարձել նաեւ «Բոստոն Հերալդ» թերթը, որը մեջբերում է Հարվարդի Ցեղասպանությունների ուսումնասիրման ինստիտուտի փորձագետ Հելեն Ֆեյնի կարծիքը. - «Դա ցեղասպանություն էր՝ ցեղասպանության բոլոր չափանիշներով: Նույնիսկ վիրավորական եւ ծիծաղելի է վիճել այն հերքողների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG