Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները կհանդիպեն Սանկտ-Պետերբուրգում


Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սանկտ-Պետերբուրգում: Արթուր Բաղդասարյանը եւ Օքթայ Ասադովը ապրիլի 26-27-ին մասնակցելու են Ռուսաստանի Պետդումայի 100-ամյակի տոնակատարություններին:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային ժողովի մամլո ծառայությունը, Արթուր Բաղդասարյանը Սանկտ-Պետերբուրգում կհանդիպի նաեւ Եվրոպայի խորհրդի նախագահ Ռենե վան դեր Լինդենի, Պետդումայի ղեկավարների եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Էլսի Հաստինգսի հետ:

Արթուր Բաղդասարյանը՝ որպես Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահ, համաձայնագիր կստորագրի ԵՎՐԱԶԵՍ կազմակերպության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG