Մատչելիության հղումներ

84-ամյա ամերիկուհին 10 միլիոն է շահել


84-ամյա ամերիկուհի Ջոզեֆին Քրոուֆորդը Ատլանտիկ֊-սիթի քաղաքի կազինոյում 10 միլիոն դոլար է շահել:

Եթե բախտավոր թոշակառուն որոշի միանվագ վերցնել գումարը, ստիպված կլինի շահումի գրեթե կեսը մուծել որպես հարկ: Պահումները շատ ավելի քիչ կլինեն, եթե տատիկը համաձայնի գումարը ստանալ 25 տարվա ընթացքում:

Քրոուֆորդը լրագրողներին պատմել է, որ հարեւաններից ոմանք արդեն ամուսնության առաջարկ են արել իրեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG