Մատչելիության հղումներ

Սթիվեն Մաննը այցելեց Հայաստան


Հինգշաբթի օրը մեկօրյա այցով Հայաստան էր ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մաննը:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Սթիվեն Մաննը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ «Ազատություն» ռադիոկայանին:

Նույն օրը երեկոյան ամերիկացի դիվանագետը առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Նախագահի մամլո ծառայության տեղեկացմամբ, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակը. - «Մտքեր են փոխանակվել բանակցությունների հեռանկարների վերաբերյալ»:

Նախօրեին տարածաշրջան այցելած Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն հայտնել էր, որ համանախագահների այցերը տարածաշրջան նպատակ ունեն նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը, որը, ըստ ֆրանսիացի դիվանագետի, կարող է կայանալ հունիսին կամ հուլիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG