Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Նոր ավտոճանապարհների կառուցումը վերջ կդնի Ջավախքի մեկուսացմանը»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ առաջիկա երկու տարում նախատեսվում է 400 միլիոն լարի (շուրջ 220 միլիոն դոլար) Սամցխե-Ջավախեթիի ճանապարհների կառուցմանն ու վերանորոգմանը, ինչը «վերջ կդնի Ջավախքի մեկուսացմանը»:

«Այս տարվա աշնանը կսկսվի Ախալքալակ - Թբիլիսի ավտոմայրուղու կառուցումը. դրա համար կծախսվի շուրջ 300 միլիոն լարի», - «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, Ախալքալակում հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին՝ ավելացնելով. - «Սա նշանակում է, որ մեկընդմիշտ վերջ կդրվի Ջավախքի աշխարհագրական մեկուսացումը Վրաստանի մյուս շրջաններից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG