Մատչելիության հղումներ

Իրանում պատերազմի դեպքում Ռուսաստանը չեզոքություն կպահպանի


«Իրանում տիրող իրավիճակի պատճառով զինված հակամարտություն սկսվելու դեպքում Ռուսաստանի զինված ուժերը չեն մասնակցի դրան: Կարող եմ հավաստիացնել, որ Ռուսաստանը իր օգնությունը չի առաջարկի կողմերից որեւէ մեկին», - չորեքշաբթի երեկոյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոունսի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բալուեւսկին նաեւ նշել է, որ Ռուսաստանն ամբողջությամբ կատարելու է Իրանին TOP-M1 հակաօդային պաշտպանության 30 համակարգերի մատակարարման մասին համաձայնագիրը:

Թեհրանը ստանալու է 30 այդպիսի համակարգ, որոնք օգտագործվելու են Իսֆահանում, Բուշերում եւ Թեհրանում Իրանի միջուկային օբյեկտների անվտանգությունը ապահովելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG