Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ»-ի լեհ մասնակիցները բարձր են գնահատում Անդրեի հնարավորությունները


«Ես մասնակցել եմ «Եվրատեսիլ»-ին եւ կարող եմ ասել, որ հաղթելու հնարավորություն ունեն բոլոր այն երկրները, որոնք առաջին անգամ են մասնակցում այս մրցույթին», - ասում է Միխայիլը:

«Լեհաստանում Անդրեին իսկապես շատ են սիրում, նա հավակնում է 1-4-րդ տեղերին, եւ սա ինչ-որ բան նշանակում է», - ասում է Անյան:

Ich troje-ն «Եվրատեսիլ»-ի բեմ դուրս կգա Անդրե Ֆրանկեի հեղինակած «Հետեւիր սրտիս» երգով, որի բառերի մի մասը լեհերեն է, մյուս մասը՝ անգլերեն:

Ի տարբերություն Հայաստանի, Լեհաստանը «Եվրատեսիլ»-ին մասնակում է արդեն 14-րդ անգամ, սակայն մինչ այժմ գրանցված լավագույն արդյունքը Լեհաստանին բերել է առաջին մասնակիցը՝ Էդիտա Գորնյակը, ով 1994 թվականի երգի մրցույթում գրավել է 2-րդ տեղը: Լեհերը համոզված են, որ Հայաստանը մրցանակային տեղ կգրավի:

Լեհական խումբը Աթենք է մեկնելու՝ նախեւառաջ եզրափակիչում հայտնվելու ակնկալիքով:

«Եվրատեսիլ – 2006»-ի մեր լեհ մրցակիցները նշում են, որ այս մրցույթում հայերն ու լեհերն ունեն հաղթելու մեծ հնարավորություն, քանի որ հայերի ու լեհերի մի խոշոր զանգված ապրում է իրենց երկրներից դուրս, իսկ դա քվեներ ստանալու ամենահուսալի տարբերակն է:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG