Մատչելիության հղումներ

logo-print

Սաֆար Աբիեւը հորդորել է Իրանին՝ աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը


«Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի համար իրեն եղբայրական պետություն կոչող Իրանը պետք է օգնի մեզ լուծել այդ [Լեռնային Ղարաբաղի] խնդիրը», - Բաքվում իրանցի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

«Իրանի անվտանգությունը նաեւ Ադրբեջանի անվտանգությունն է: Մեր մարտունակությունը նաեւ ձեր մարտունակությունն է: Մենք միշտ պաշտպանել եւ ապագայում էլ պաշտպանելու ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մուսթաֆա Մոհամադ Նաջարը:

«Բուշի հայտարարությունը Իրանի ատոնային օբյեկտներին միջուկային հարված հասցնելու մասին նորություն չէ մեզ համար: ԱՄՆ-ը արդեն 27 տարի է, ինչ սպառնում է Իրանին... Այդ պատճառով մենք չենք վախենում սպառնալիքներից», - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո լրագրողներին այսօր ասել է Մուսթաֆա Մոհամադ Նաջարը:

Ինչ վերաբերում է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում միջնորդության հնարավորությանը, Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է. - «Մինչ այժմ մենք որեւէ մեկին միջնորդության համար չենք դիմել: Իլհամ Ալիեւը կարող է հստակեցնել իրավիճակը տարածաշրջանում եւ մեր դիրքորոշումը, բայց կարեւոր է, որ նրանք դա ճիշտ ընկալեն», - ասել է Մուսթաֆա Մոհամադ Նաջարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG