Մատչելիության հղումներ

Մեծ ութնյակը կարող է քննարկել ղարաբաղյան հիմնահարցը


ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը չորեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ճնշում է բանեցնելու Ռուսաստանի վրա, որպեսզի հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Մեծ ութնյակի գագաթնաժողովի օրակարգում ընդգրկվեն Բելառուսում քաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ Վրաստանում, Մոլդովայում եւ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների հարցերը:

«Դա կլինի առաջին անգամը, երբ Մեծ ութնյակի պետությունները կքննարկեն Ռուսաստանի սահմաններին շատ մոտ հակամարտությունների հարցը», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի, ասել է Բերնսը՝ շեշտելով Ռուսաստանի եւ Մեծ ութնյակի մյուս անդամների միջեւ ծագած քաղաքական տարաձայնությունները:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների մոտեցումները եւ դիրքորոշումները Բելառուսի, Մոլդովայի եւ Վրաստանի հարցում խիստ տարբեր են: Մոսկվան դիտում է այս պետությունները որպես իր ազդեցության գոտի եւ ամեն կերպ փորձում է հակազդել Արեւմուտքի ներքաշմանը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ըստ գործակալության, այս հակամարտության քննարկումը Մեծ ութնյակի կողմից, հավանաբար, «պակաս ցավոտ հարց է» Ռուսաստանի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG